ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկայում իրագործում են 14 համատեղ նախագիծ, որոնց ընդհանուր արժեքը 7,5 միլիարդ դոլար է:
«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումները զարգանում են ոչ միայն պետությունների ղեկավարների մակարդակով, այլեւ տարածաշրջանների փոխգործակցության ձեւաչափով։ Ադրբեջանում ստեղծվում են ավտոմոբիլային եւ երկաթուղային մեքենաշինության նախագծեր, բացվում է առաջին դեղագործական արտադրությունը՝ օգտագործելով ռուս գործընկերների տեխնոլոգիաները եւ փորձը»,- ասել է Վոլվաչը։
Ըստ փոխնախարարի՝ Ռուսաստանի շրջանները շահագրգռված են Ադրբեջանի հետ առանցքային ուղղություններով կապերի ընդլայնմամբ՝ արդյունաբերություն, տրանսպորտ, նավաշինություն, գյուղատնտեսություն եւ ներդրումներ։