Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գրանցվել է առաջին գոլազուրկ ոչ-ոքին: Թեեւ առաջին տուրի հերթական խաղում Դանիայի եւ Թունիսի հավաքականների հանդիպումն անցել է դանիացիների խաղային առավելությամբ, այդուհանդերձ միայն մեկ իրական պահ է ստեղծվել, սակայն մոտ տարածությունից կատարված հարվածից հետո գնդակը դիպել է դարպասաձողին:
Թունիսցիներին եւս գոլ խփելու մեկ նպաստավոր պահ ընձեռվեց, սակայն դանիացիների դարպասապահ Կասպեր Շմեյխելը մատների ծայրով հետ մղեց դեպի դարպասը սուրացող գնդակը: Այդպիսով, Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում առաջին անգամ դարպասները մնացին անառիկ:
Այս թիմերի հետ նույն խմբում հանդես են գալիս նաեւ Ֆրանսիայի եւ Ավստրալիայի հավաքականները: