Այսօր կեսօրին Գյումրու դրամատիկական թատրոնի տարածքում Արսեն անունով միջին տարիքի մի տղամարդ բարձրացել էր եղեւնու վրա եւ սպառնում էր, որ իր մոտ գտնվող թույնը խմելով ինքնասպան կլինի։ Բողոքողը զինվորական համազգեստով էր։
«Իմ մահը պետք է լինի բոլորիդ վզին, ես ինձ համար չեմ անում այս ակցիան։ Դուք հայրենասեր չեք, ազգ ու գաղափար, հոգեւոր արժեք կրող չեք, ես գերադասում եմ մեռնել ազատ ու արժանապատիվ»,-բարձրախոսով գոռում էր տղամարդը՝ առաջարկելով քննարկել ու ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Նա պահանջում էր հանդիպում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հետ։ Նրա փոխարեն դեպքի վայր էր եկել մեկ այլ հոգեւորական, որի հետ բանակցելուց Արսենը հրաժարվել էր։
Ժամեր շարունակ ծառի վրա մնալուց հետո տղամարդն իջել է եւ տեղում ինքնահրկիզվել։ Ըստ նախնական տվյալների՝ 40 տոկոս այրվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Թե ինչպես է հասցրել բողոքի ակցիա իրականացնողը բազմաթիվ ոստիկանների եւ փրկարարների ներկայությամբ ինքնահրկիզվել, հայտնի չէ։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք ավելի ուշ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։