Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կդիտարկի Իրանի դեմ գործողությունների բոլոր տարբերակները՝ թույլ չտալու համար, որ Թեհրանը միջուկային լիցք ստանա։
Նրան խնդրել են մեկնաբանել իրանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, ըստ որոնց՝ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը մինչեւ 60 տոկոս՝ օգտագործելով IR-6 ցենտրիֆուգների կասկադը:
«Անկասկած, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը այն մասով, որ թույլ չենք տա Իրանին հասնել միջուկային զենքի ստեղծման»,- հավելել է Քիրբին։