ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակում մարտավարական եւ մարտավարական-հատուկ զորավարժություններ կանցկացվեն։ Ըստ նրա՝ դրանց մտահղացման մեջ կներառվեն ահաբեկչությանը հակազդելու եւ ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներին արձագանքելու տարրեր։
Նա նշել է, որ ներկայիս պայմաններում առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի ամրապնդումը հրատապ անհրաժեշտություն է։
«ՀԱՊԿ-ի զինանոցում ստեղծվել եւ կատարելագործվում են ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը, անօրինական միգրացիային եւ թմրանյութերի շրջանառությանը հակազդելու արդյունավետ մեխանիզմներ»,- շեշտել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ներդրման գործընթացը շարունակվում է։