Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար ժամանեց Երեւան:
ՌԴ նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ Երեւան են ժամանել նաեւ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն ավելի վաղ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀԱՊԿ գագաթնաժողովում առանձին կքննարկվի նախարարների եւ պետությունների ղեկավարների մակարդակով։