Իրանի արտգործնախարարը Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը տարածաշրջանի երկրների տարածքների նկատմամբ հավակնություններ չունի, սակայն տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի պատասխանին:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Թեհրանն Ադրբեջանը եւ Հայաստանը դիտարկում է որպես երկու հարեւաններ եւ առաջնահերթություն չի տալիս կողմերից որեւէ մեկին:
Անդրադառնալով ուկրաինական պատերազմում Իրանի անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ պնդումներին՝ երկրի գլխավոր դիվանագետը պարզաբանել է, որ մինչեւ հիմա ոչ մի ապացույց չի ներկայացվել Ուկրաինայում դրանց օգտագործման մասին:
Աբդոլահիանն անդրադարձել է նաեւ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններին, ընդգծել, որ դրանք շարունակվում են, սակայն տարաձայնությունները պահպանվում են: