Հայաստանի ավելի քան 60 հազար քաղաքացի օգտվել է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ծառայությունից՝ կարողանալով թռչել Երեւանից Մոսկվա ու հակառակ ուղղությամբ:
Ըստ Արմենպրեսի՝ Եվրասիական զարգացման բանկի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամ»-ը մտադիր է ընդլայնել այդ նախագծի աշխարհագրությունը՝ ծրագրում ներգրավելով Ղազախստանին, Տաջիկստանին, Ուզբեկստանին, առհասարակ ամբողջ եվրասիական տարածաշրջանին: Տեխնիկական քննարկումներ են անցկացվում Եվրամիության եւ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: