Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չորրորդ անգամ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Առաջին տուրի հերթական խաղում դարպասները չկարողացան գրավել Ուրուգվայի եւ Հարավային Կորեայի հավաքականները: Ուրուգվայցի ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաջողության, սակայն նրանց երկու հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Հարավկորեացի ֆուտբոլիստներն աչքի ընկան մինչեւ վերջ պայքարելու ձգտումով:
Այս խմբում հանդես եկող Պորտուգալիայի եւ Գանայի հավաքականները կհանդիպեն Երեւանի ժամանակով 20:00-ին: