Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբը նոյեմբերի 24-ին իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել:
Միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարեւանությամբ: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Զորախմբի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հետաքննում է միջադեպի մանրամասները:
Նշվում է նաեւ, որ զորախումբը պարեկություն է արել երեք ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում եւ Լաչինի միջանցքում: