ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Եվրամիությունում կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի գրանցման հեռանկարները:
Գերմանիայում կրկին կասեցվել է AstraZeneca-ի (նոր անունով՝ Vaxzevria) պատվաստանյութի կիրառումը, երբ 60-ը չլրացած երեք տասնյակ մարդ պատվաստումից հետո գլխուղեղի անոթների թրոմբոզի ախտանիշներ է ունեցել, իսկ նրանցից 9-ը մահացել է:
Ֆրանսիայում 5 հազար հիվանդ վերակենդանացման բաժանմունքում է: Նման ցուցանիշ չի գրանցվել անգամ աշնանը՝ համավարակի երկրորդ ալիքի ժամանակ:
Ավստրիան եւս հետաքրքրված է Sputnik V-ով: Երկրի վարչապետ Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ բանակցում է «Գամալեա» կենտրոնի մշակած ռուսական այս պատվաստանյութի մեկ միլիոն չափաքանակ գնելու շուրջ: