Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը տեղի չի ունենա:
Ըստ Haqqin.az-ի՝ Ալիեւը նշել է, թե Հիքմեթ Հաջիեւի հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից եւ հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը: