«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնել են, որ նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-րդ հեռուստամարաթոնը՝ «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքվել է 11 003 439. 51 ԱՄՆ դոլար:
Դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:
«Հեռուստամարաթոն 2022»–ի շրջանակում Հայաստանից եւ Արցախից հանգանակվել է 1 000 280.51 ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ի տեղական մարմինը հավաքել է 5 միլիոն 250, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 միլիոն 284 հազար, Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 700 հազար, Կանադայի (Տորոնտո) տեղական մարմինը՝ 547 հազար 272 ԱՄՆ դոլար: Նվիրատվություններ են կատարվել նաեւ Կանադայից (Մոնրեալ)՝ 204 հազար, Բրազիլիայից՝ 100 հազար, Շվեյցարիայից՝ 80 հազար, Գերմանիայից՝ 52 հազար 660, Արգենտինայից՝ 25 հազար, Ավստրիայից՝ 6144, Ռումինիայից՝ 3833 ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի՝ «Մենք ստեղծում ենք կենսունակ համայնքներ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցները «նպատակաուղղվելու են Հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային, ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաեւ սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը»: