Բաքվում Նիդերլանդների դեսպան Փոլին Էյզեման կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
«Ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնել Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոքստրայի նամակի կապակցությամբ, որը հայերի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունների համար մեղադրանքներ է պարունակում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Նիդերլանդների արտգործնախարարը նամակ էր հղել երկրի խորհրդարանին՝ նշելով, որ Ամստերդամը միջազգային գործընկերների հետ ուշադիր հետեւելու է հայ ռազմագերիների արտադատական գնդակահարության տեսանյութերի հետաքննությանը: Նախարարը շեշտել է՝ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: