Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ֆրանսիան հանձնառու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցություններին աջակցելուն։
«Մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ հանդիպումների տարբերակներ առաջարկել նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ» հարցին ի պատասխան Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ֆրանսիան նախկինի պես լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում եւ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն։