Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում (A խումբ) Նիդերլանդների ընտրանին մրցեց Էկվադորի հետ:
Ֆուտբոլային մեկնաբանների գնահատականով՝ «Խալիֆ» մարզադաշտում անցկացված խաղում Նիդերլանդների ընտրանին կարողացավ առաջին իսկ լուրջ հնարավորությունը գոլի վերածել: Հուժկու, հեռահար հարվածով աչքի ընկավ Կոդի Գապկոն:
Այն, ինչը չհաջողվեց առաջին կեսի վերջում, Էկվադորն արեց երկրորդ կեսի մեկնարկին` վերականգնելով հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց այս Մունդիալի առաջին գոլի հեղինակ Վալենսիան, որն արդեն 3 գնդակ է հեղինակել այս աշխարհի առաջնությունում:
Խմբային փուլի երրորդ տուրում Նիդերլանդները կխաղա Կատարի, իսկ Էկվադորը` Սենեգալի հետ: Ներկա պահին A խմբի մրցաշարային աղյուսակի առաջատարը Նիդերլանդների ընտրանին է 4 միավորով: Երկրորդ տեղում Էկվադորն է 3 միավորով: Նույնքան միավոր ունի նաեւ Սենեգալի ընտրանին: Միավոր չի վաստակել Կատարը: