Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին՝ 14։05-20։35-ը, իբր կրակ են բացել Արցախի Ասկերանի շրջանի Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունում ադրբեջանական կողմի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն են որակել: