Ըստ Արմենպրեսի՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայր է վերադարձել շուրջ 790 բնակիչ՝ 233 տնտեսությամբ:
Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը նշել է, որ վերադարձել է բնակչության մոտ 70 տոկոսը՝ հավելելով, որ համայնքում վերաբնակվելու ցանկություն է հայտնել տեղահանված եւս 6 ընտանիք, ինչպես նաեւ 7 ընտանիք՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից: