Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի առաջնորդներն այսօր կհանդիպեն՝ առեւտրի, մշակույթի եւ տնտեսության ոլորտում իրենց համարգործակցությունը քննարկելու նպատակով։ Հանդիպումը, որ կազմակերպվել է Ղազախստանի նախաձեռնությամբ, կանցկացվի տեսակոնֆերանսի ձեւաչափով։
Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում թյուրքական երկրների մշակույթի ու խորհրդի կարգավիճակի վերաբերյալ հռչակագիր է ընդունվելու։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ փաստաթղթով Թուրքմենստանը կդառնա թյուրքական աշխարհի հոգեւոր մայրաքաղաքը։
Թուրքական խորհրդի այս հանդիպումը նախատեսված էր անցկացնել 2020-ի աշնանը, Ղազախստանի Թուրքեստան քաղաքում, սակայն հետաձգվել էր համավարակի պատճառով։
Թրքալեզու պետությունների համամագործակցության խորհրդի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է 2009-ի հոկեմբերի 3-ին: Խորհրդի անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը եւ Թուրքիան: Հունգարիան ունի դիտորդի կարգավիճակ: Կազմակերպության նստավայրը Ստամբուլում է: