Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արեւմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ եւ ՀԱՆ-17 նռնականետ։։
«Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն եւ Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,-նշված է հաղորդագրության մեջ։