ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հայ հրաձիգները 1 ոսկե եւ 2 արծաթե մեդալ են նվաճել Լեհաստանի բաց առաջնությունում:
Առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Մարզուհին այդպիսով արդեն ապահովել է իր մասնակցությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին:
Ատրճանակ մրցաձեւի 10 մ վարժությունում Էլմիրան վաստակել է 578 միավոր եւ արժանացել ոսկե մեդալի։ Ատրճանակ մրցաձեւի տղամարդկանց պայքարում էլ Բենիկ Խլղաթյանն արծաթե մեդալ է նվաճել։ Նա 580 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը մասնակցել են նաեւ խառը մրցաձեւին։ 290+284 միավորների հանրագումարով նրանք երկրորդ հորիզոնականում են: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, հրացան ձեւի մարզիկ Հրաչյա Բաբայանը դուրս է եկել եզրափակիչ, սակայն վերջնարդյունքում դուրս է մնացել մեդալային պայքարից:
Լեհաստանի բաց առաջնությունն անցկացվում էր նոյեմբերի 22-27–ը։ Մրցաշարին 8 երկրի 86 մարզիկ-մարզուհի է մասնակցել: