Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ այսօր պաշտոնական հետաքննություն կսկսվի՝ պարզելու համար, թե ինչպես է Ever Given բեռնատար նավը վթարվել Սուեզի ջրանցքում։ Սուեզի ջրանցքի վարչության նախագահ Ուսամա Ռաբիի կարծիքով մարտի 23-ին տեղի ունեցած վթարի պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները՝ ներառյալ ուժեղ քամին, եւ մարդկային սխալները։
400 մետրանոց նավի վթարի պատճառով աշխարհի ամենաբանուկ տրանսպորտային ուղիներից մեկն ամբողջ մեկ շաբաթ փակ էր։ Հնարավոր է, որ այս միջադեպը ապահովագրական պահանջների ալիք բարձրացնի։ Դրա հետեւանքով Լոնդոնի Lloyds-ն ակնկալում է ավելի քան 100 միլիոն դոլարի կորուստ։