Թբիլիսիում նոյեմբերի 26-27-ը անցկացված սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշարին, ինչպես նաեւ Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնությանը մասնակցած Հայաստանի ներկայացուցիչները լավ արդյունք են գրանցել։ Պատանիների հավաքականի կազմում միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել Արսեն Դադայանը, իսկ Գագիկ Մորիկյանը եւ Սերգեյ Սեթոյանը զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալների:
Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնությունում հայ սուսերամարտիկները 1 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հակոբ Մանուկյանը, իսկ Նաիրի Զալիբեկյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։