ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ին արտահերթ առցանց նիստում «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ հայկական կողմի առարկություններն ընդունվել են։
«Աշխատանքային ընթացակարգով քննարկվել եւ ընդունվել են բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաեւ, որ ի գիտություն են ընդունվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով ուղարկված փաստաթղթերը: