1960-ականներին հնագիտության մեջ տեղի ունեցավ մեծ հեղափոխություն, եւ այն էմպիրիզմի դաշտից աստիճանաբար անցավ առավել տեսական դաշտ։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ սկզբունքներով պիտի մեր անցյալը կոնցեպտուալիզացման ենթարկենք եւ այդ անցյալի արդեն հայեցակարգված ընկալումներով ձեւավորենք պատմագիտության պարբերացման համակարգը։