Արցախում, «Հայաստան» hամահայկական հիմնադրամի միջոցներով, ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների, կառուցվելու են բնակավայրերը մայրուղիներին կապող նոր ու անվտանգ ճանապարհներ:
Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հայտնել է, որ ընթացիկ տարում կկառուցվի Մարտակերտ քաղաքից դեպի մայրուղի բավականին կարճ ճանապարհ, որը 17-20 կիլոմետրով կկրճատի Դրմբոնով Ստեփանակերտ տանող ճանապարհը: