Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միեւնույն ժամանակ Արցախի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին՝ 18։10-ի սահմաններում, իբր կրակ են բացել Արցախի Ասկերանի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Արցախի ՊԲ-ն ադրբեջանական կողմի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է որակել։
Նոյեմբերի 30-ի՝ 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։