Ջերմուկի համայնքապետարանից հայտնել են, որ Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ մեկնել է Ջերմուկ՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո քաղաքում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Համայնքապետարանից նաեւ հայտնել են, որ Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում եւ կահավորվում են ապաստարանները: