Ըստ ԱՄՆ Անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության գործակալության (DSCA)՝ ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Ֆինլանդիային 323 միլիոն դոլարի հրթիռի եւ այլ սպառազինության վաճառքի գործարքին։
Ըստ ամերիկյան գործող օրենսդրության՝ վերոնշյալ գործարքն այժմ պետք է հավանության արժանանա Կոնգրեսի կողմից։ Այդ դեպքում Ֆինլանդիային կմատակարարվեն 40 միավոր փոքր հեռահարության կառավարելի AIM-9X Sidewinder Block II հրթիռներ, վերջիններիս համար նախատեսված ուղղորդման չորս ստորաբաժանումներ, 48 միավոր AGM-154 JSOW մարտավարական հրթիռներ, ինչպես նաեւ տարատեսակ ուսումնավարժական եւ օժանդակ սարքավորումներ, պահեստամասեր։
Պենտագոնում ընդգծել են, որ այս գործարքը կնպաստի ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը, կամրապնդի Ֆինլանդիայի ռազմական կարողությունները «երկիր-երկինք» եւ «երկինք-երկինք» տեսակների զինատեսակներով, ինչպես նաեւ դրականորեն կազդի ԱՄՆ-ի եւ սկանդինավյան տարածաշրջանի երկրների հարաբերությունների վրա։
Գործարքն իրականացվելու է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ չեզոք կարգավիճակից հրաժարվելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթաց սկսելու համատեքստում։
Պատրաստեց Արման Գրիգորյանը