ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի եւ հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Օրակարգում էր Հայաստանի Հանրապետության կառավարման ձեւի ընտրության հարցը:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձեւին անցնելու անհրաժեշտությունը եւ հիմնավորումները: Մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձեւը պահպանելու անհրաժեշտությունը եւ հիմնավորումները:
Զեկուցումներից հետո խորհրդի անդամների եւ զեկուցողների միջեւ տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:
Նիստի ավարտին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը 8 կողմ, 1 դեմ, 1 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձեւի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը: