ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ 19:40-ին, իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է որակել: