ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 30-ին՝ 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Դեկտեմբերի 1-ի՝ 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: