Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ ռուսական «Լուկօյլ» նավթամթերք արտադրող ընկերությունը արեւմտյան պատժամիջոցների պատճառով դեկտեմբերից կդադարեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով արտահանումը Կասպից ծովի նավթահանքերից:
Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ նավթամթերքի արտահանումը կփոխանցվի Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի (CPC)) համակարգին։ Ընկերության որոշումն առնչվում է ԵՄ սահմանած էմբարգոյին, որը եվրոպացի գնորդներին արգելում է դեկտեմբերի 5-ից գնել եւ տեղափոխել ռուսական նավթ։ Էմբարգոն չի ազդի CPC-ի վրա, որը Ղազախստանի նավթի արտահանման հիմնական ուղին է։
«Լուկօյլ»-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ է տեղափոխում Կասպից ծովի սեփական հանքավայրերից՝ «Յուրի Կորչագինից» եւ «Ֆիլանովսկիից»։ Արտահանման ծավալը տարեկան մոտ 2 միլիոն տոննա է։ Հայտնի է, որ ղազախական նավթին բաժին է ընկնում CPC-ի միջոցով արտահանվող ընդհանուր ծավալի ավելի քան 80 տոկոսը, մինչդեռ ռուսական նավթի բաժինը մոտ 10 տոկոս է։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ունի օրական մեկ միլիոն բարել նավթ, թեեւ այն ամբողջությամբ չի օգտագործվում, իսկ այս տարի դրա օրական արտահանումը նախատեսվում է 660 հազար բարելի հասցնել։