Financial Times պարբերականը հրապարակել է 2022-ի աշխարհի ամենաազդեցիկ 25 կանանց ցանկը: Ցանկում ընդգրկվածների թվում են ամերիկացի կին գրող Ջեյմի Ֆիորե Հիգինսը, գրականության բնագավառում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆրանսուհի Աննի Էռնոն, զիմբաբվեացի գրող Ցիցի Դանգարեմբգային, գերմանացի նկարչուհի Աննե Իմհոֆին, չինական ծագմամբ կանադացի ռեժիսոր Դոմի Շիին:
Վարկանիշային ցանկում տեղ են գտել նաեւ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Քեթանջի Բրաուն Ջեքսոնը՝ այդ պաշտոնում աֆրոամերիկյան ծագում ունեցող առաջին կինը, «սերնդի ձայնը» համարվող ամերիկյան երգչուհի Բիլլի Այլիշը, բրիտանացի արքայազն Հարրիի տիկին Մեգան Մարքլը, ինչպես նաեւ մարզական կարիերան ավարտած թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը:
Վարկանիշային աղյուսակում են հայտնվել Yves Saint Laurent նորաձեւության տան գործադիր տնօրեն Ֆրանչեսկա Բելետինին, Citigroup բանկի գործադիր տնօրեն Ջեյն Ֆրեզերը, Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Էլենա Մարկես Մինան, Պակիստանի կլիմայի փոփոխության հացերի նախարար Շերրի Ռեհմանը, ինչպես նաեւ քաղաքականության, մարզաշխարհի, բիզնեսի, բանակի, բնապահպանության եւ այլ ոլորտներում նկատելի բարձունքների հասած գեղեցիկ սեռի այլ ներկայացուցիչներ: