Մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի ամենամյա զեկույցը հաստատել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրքաղաքն է, հայտնում է Jerusalem Post-ը։
Ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի վարչակազմերն ընդգծել են, որ ԱՄՆ-ն դեռ 2017-ից ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, սակայն Երուսաղեմում Իսրայելի ինքնիշխանության սահմանները հստակորեն չեն նշվում․ դրանց շուրջ պետք է բանակցել։
Զեկույցը հաստատում է նաեւ Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում, ինչը Միացյալ Նահանգներն ընդունել էր 2019 թվականին։