2022-ի սեպտեմբերին Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ գյուղերի հողագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ, որոնք Ադրբեջանի հարձակումից եւ Հայաստանի տարածքի բռնազավթման պատճառով զրկվել են եկամտի աղբյուրներից, վարկերի եւ լիզինգի ժամանակին վճարումների առումով լուրջ խնդիրների են բախվել։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ տնտեսվարողների աջակցության ծրագրերի շրջանակում վարկերի եւ լիզինգի վճարումները հետաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար արտոնյալ ժամկետ սահմանելու մասին որոշում է ընդունվել։
Նախագծի ընդունումով բյուջեից լրացուցիչ միջոցների ծախսը կլինի շուրջ 4,6 միլիոն դրամ։ Գնահատումն արվել է Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի՝ շուրջ 90 հավանական շահառուների հաշվարկով։ Տնտեսվարողների վարկերի ընդհանուր ծավալը եղել է մոտ 200 միլիոն դրամ, վճարման ժամկետը երկարացվել է 4 ամսով։