ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառում Ուկրաինայի թեմայով ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հավանականությունը, եթե վերջինս հետաքրքրություն ցուցաբերի պատերազմին արմատապես վերջ դնելու հարցում։
ԱՄՆ նախագահն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է այն պայմանները, որոնց դեպքում պատրաստ է բանակցելու Մոսկվայի հետ։ Ըստ Բայդենի` ինքը պետք է համոզվի, որ Ռուսաստանը ձգտում է Ուկրաինայում ավարտելու այսպես կոչված «հատուկ ռազմական գործողությունը»։
Բայդենը հավելել է, որ առաջիկայում ՌԴ գործընկերոջ հետ շփումներ չի նախատեսում։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները տեղի կունենան միայն ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցություններից հետո։