Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ Վրաստանում 2021-2022 ուսումնական տարում ուսումը կիսատ է թողել 8 հազար 846 աշակերտ, ինչը 25,5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Ըստ այդ տվյալների՝ ուսումը դադարեցրած ուսանողներից 42,6%-ն աղջիկ է, իսկ 57,4%-ը՝ տղա։ Վիճակագրությունը փաստում է, որ ամենաշատը ուսումը կիսատ են թողել 10-րդ դասարանի աշակերտները։
2022-ին դպրոցն ավարտել է 45 հազար 423 աշակերտ, ինչը 17,3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։