Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին գումարել է նիստ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության եւ հաղթողների ընտրության վերաբերյալ։ Հանձնաժողովի անդամները փակ եւ գաղտնի քվեարկությամբ գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Ա-ԹիՎի» եւ «Շանթ» ՍՊ, «Մուլտի մեդիա-Կենտրոն ԹիՎի» եւ «Հուսաբեր» ՓԲ եւ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերությունները: Վարկանիշային քվեարկությամբ հեռարձակողները ստացել են համապատասխանաբար 106, 97, 89, 92, 78 եւ 62 միավոր: