Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին թիվ 388 բանաձեւն ընդունելու համար, որով Ադրբեջանից պահանջվում է դադարեցնել Հայաստանի դեմ նպատակային ագրեսիան եւ երկարատեւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
Ինստիտուտը միջազգային հանրության մյուս անդամներին կոչ է արել հետեւելու այս օրինակին եւ ընդունելու նման օրինագծեր: