ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 15 հազար մարդ։
«Անցյալ տարի այս ցուցանիշը մոտ 3000 էր, այս տարի՝ 15 հազար»,- նշել է Ֆիդանյանը։ Ըստ նրա` ՀՀ քաղաքացիություն ստացածները հիմնականում հայեր են, եւ նրանց քաղաքացիություն տալու գործընթացը լիովին համապատասխանում էր սահմանված չափանիշներին։
Փոխոստիկանապետը նշել է, որ անձնագրային բաժանմունքների աշխատանքը բեռնաթափելու եւ քաղաքացիների սպասարկումն արագացնելու համար անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում։
Ֆիդանյանը պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովին էր ներկայացրել կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցնելու նախագիծը, որը Կառավարությունն արդեն ընդունել է։