Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մահմեդական սրբազան ամսից՝ Ռամադանից անմիջապես հետո (ավարտվում է մայիսի 12-ին) մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ Շուշի:
Էրդողանը նշել է, թե Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին՝ Լեռնային Ղարաբաղում պաշտպանելով թյուրքական արժեքները: Էրդողանը Թյուրքական խորհրդի անդամ երկրներին կոչ է արել Ադրբեջանին սատարել Լեռնային Ղարաբաղում «ադրբեջանական մշակութային օբյեկտների» պաշտպանության հարցում, ինչպես նաեւ աջակցել Կիպրոսի թուրքերին: