ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցությունները, որոնց մասին նախօրեին հիշատակել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անհնար են, քանի դեռ ամերիկյան կողմը պնդում է, որ ռուսական զորքերը պետք է դուրս գան Ուկրաինայի տարածքից:
«ԱՄՆ-ը նախկինի պես չի ճանաչում ՌԴ-ի կազմում նոր տարածքները։ Եվ, իհարկե, դա էապես բարդացնում է փոխադարձ քննարկումների անցկացումը»,- ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ ՌԴ նախագահը միշտ եղել է, կա եւ մնում է բաց բանակցությունների համար։
«Հենց Ռուսաստանի նախագահն էր, որ մինչեւ հատուկ ռազմական գործողությունը փորձում էր բանակցություններ նախաձեռնել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Պեսկովը: