Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստում ԵԱՀԿ-ի՝ կարիքների գնահատման առաքելության գործուղումը Հայաստան որակել է կազմակերպության մանդատի կոպիտ խախտում։ Նա նշել է, որ կոնսենսուսի հիման վրա որոշումներ ընդունելու սկզբունքը հստակ արտացոլված է ԵԱՀԿ-ի բոլոր հիմնական որոշումներում:
Ըստ նրա՝ Բրյուսելում, Պրահայում եւ Սոչիում այս տարի անցկացված բարձր մակարդակի հանդիպումներում երկու կողմերն էլ հաստատել են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միմյանց սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը:
Բայրամովը հավելել է, որ երեք անգամ հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի հետ՝ քննարկելու համար միջպետական հարաբերությունների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը։