Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ ՀՀ մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 1.3%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ 13,5%-ով։ Նույն ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակի առավել բարձր տոկոսաչափը՝ 29,8%, արձանագրվել է Կոտայքի մարզում:
Առավել ցածրը՝ 1,8-ական տոկոսներ են արձանագրվել Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերում։ 2022-ի հոկտեմբերին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 379 բնակարան, ընդ որում` բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների 8,4%-ը գրանցվել է գյուղական բնակավայրերում։
Միաժամանակ 2022-ի հոկտեմբերին Հանրապետությունում իրականացվել է հողերի առուվաճառքի 1651 գործարք: Հողերի առուվաճառքի գործարքների քանակը սեպտեմբերի համեմատ նվազել է 7,1%-ով, իսկ 2021-ի հոկտեմբերի համեմատ՝ 28,7%-ով: Երեւանում 2022-ի հոկտեմբերին իրականացվել է նմանատիպ 6,1 գործարք, որը 2021-ի հոկտեմբերի համեմատությամբ նվազել է 53,1%-ով: