Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի տարածած լուրերը, ըստ որոնց` ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 3-ի 16։30-ի սահմաններում իբր կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է որակել։