ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 91 դեպք է գրանցվել, առողջացել է 113 մարդ։ Ներկա պահին ՔՈՎԻԴ-ի դեմ բուժում է ստանում 283 անձ։
Ըստ գերատեսչության՝ նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետեւանքով 2 մարդ է մահացել։ Հայաստանում կորոնավիրուսն ընդհանուր առմամբ խլել է 8 712 մարդու կյանք։
Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 միլիոն 30 հազար 292 քաղաքացի։ Առաջին չափաքանակով պատվաստվել է 1 միլիոն 155 հազար 126 մարդ, ՀՀ-ում ընդհանուր կատարվել է 2 միլիոն 275 հազար 346 պատվաստում։
Երրորդ խթանիչ՝ բուստեր չափաքանակով պատվաստվել է 83 հազար 842 մարդ։