Ամերիկյան CNN-ը պնդում է, որ ամբողջ աշխարհում գործում են Չինաստանի հիմնադրած 100-ից ավելի ոստիկանական բաժանմունքներ: Դրանց նպատակն է Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրների հետ կնքված երկկողմ անվտանգության համաձայնագրերն օգտագործելով վերահսկել, հետապնդել, որոշ դեպքերում հայրենիք վերադարձնել օտար երկրներում ապրող չինացի քաղաքացիներին:
Բրիտանական The Guardian պարբերականն էլ գրում է, որ միայն Իտալիայում գործում է չինական ոչ պաշտոնական 11 ոստիկանական բաժանմունք: Մադրիդում հիմնված Safeguard Defenders քաղաքացիական իրավունքների կազմակերպության տվյալներով՝ նման հաստատություններ կան Կանադայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Սերբիայում եւ այլ երկրներում։
Ըստ չինացի պաշտոնյաների՝ այս գրասենյակները սոսկ «սպասարկման կայաններ» են բյուրոկրատական ընթացակարգերում, մասնավորապես Չինաստանի քաղաքացիների անձնագրի կամ վարորդական իրավունքի երկարաձգմանն օգնելու համար: