ՕՊԵԿ անդամ եւ գործընկեր երկրները ՕՊԵԿ-ի շրջանակում պայմանավորվել են պահպանել նավթի արդյունահանման ծավալների կրճատման որոշումը, որն ընդունվել էր 2022-ի հոկտեմբերին։
Ըստ ՕՊԵԿ-ի տարածած հայտարարության՝ վերահաստատվել է, որ պահպանվելու է օրական 2 միլիոն բարելով նավթի արդյունահանման ծավալների կրճատման՝ նոյեմբերի 23-ից գործող որոշումը, որն ուժի մեջ կլինի առնվազն մինչեւ 2023-ի վերջ։ Կազմակերպության անդամ երկրների նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ տարվա հունիսի 4-ին, սակայն Մշտադիտարկման նախարարական կոմիտեն անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարող է հավաք հրավիրել՝ շուկայի փոփոխությունները քննարկելու համար։
Հիշեցնենք, որ դեռ այս տարվա հոկտեմբերին օրական 2 միլիոն բարելով նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին վերոնշյալ որոշումն առաջացրել էր ԱՄՆ-ի դժգոհությունը եւ բավականին ստվերել ամերիկա-սաուդական հարաբերությունները։
Պատրաստեց Արման Գրիգորյանը