Ամերիկյան Foreign Affairs հանդեսում հրապարակված իր հոդվածում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան ձգտում է դառնալու եվրոպական անվտանգության երաշխավորը: «Գերմանիայի դաշնակիցների ակնկալածի պես մենք պիտի Եվրամիության ներսում կամուրջներ կառուցենք եւ լինենք բազմակողմ որոշումների ջատագովը գլոբալ խնդիրների համար»:
Ըստ նրա՝ Գերմանիան իր պատմության պատճառով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում «ֆաշիզմի ուժերի, անձնիշխանության եւ իմպերիալիզմի դեմ պայքարի համար»: Նա նշել է, որ անցյալում մասնատված Գերմանիան նաեւ առանձնահատուկ հստակ է գիտակցում այն վտանգները, որոնք կարող է պարունակել նոր սառը պատերազմը:
Կանցլերն ընդգծել է, որ հանուն ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման Գերմանիան գործադրում է բոլոր ջանքերը: Ըստ Շոլցի՝ Գերմանիայի բարեկեցությունը, անվտանգությունը եւ ժողովրդավարությունը կախված են ընդհանուր կանոնների պահպանումից: